top of page

Երևանում նորից կրակnցներ են եղել, uպանվածը վերջերս է Ֆրանսիայից ժամանել Հայաստան. Shamshyan

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 16, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ նոյմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական ոստիկանության վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:



Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:



Ոստիկաններն ու պարկեները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով ըստ հիվանդանոցի հայտնած տեղեկությունների, մահացել է կրակոցից:



Նրա մարմնի վրա առկա է եղել կրակոցի 1 հետք:  



Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում, որը Նազարբեկյան 15/6 հասցեն է, հայտնաբերլ են արնանման հետք և կրակված 1 գնդակ:  



Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  



Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը վերջերս է Ֆրանսիայից ժամանել Հայաստան:


 


Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը ճշտելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

1/2408
bottom of page