top of page

Քարի վերամշակման արտադրամասում ավտոկռունկի սլաքի ճոպանը պոկվել է, սլաքն ընկել է մոտակայքում աշխատող քաղաքացու վրա․ նա հոսպիտալացվել է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 29, 2024
  • 1 min read
ree

Փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին օգնություն

Մայիսի 28-ին, ժամը 16։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցում ավտոկռունկը ընկել է ավտոմեքենայի վրա. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քարի վերամշակման արտադրամասում ավտոկռունկի սլաքի ճոպանը պոկվել է, սլաքն ընկել է մոտակայքում կայանած «Foton» մակնիշի բեռնատարի ծածկի վրա աշխատող քաղաքացու վրա։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածին տեղի ուժերով դուրս են բերել ավտոկռունկի սլաքի տակից։

Փրկարարները տեղում տուժածին ցուցաբերել են առաջին օգնություն. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

1/2409
bottom of page