top of page

«ՌԴ-ից ակնկալում ենք անմիջական ներգրավվածություն»․ Արծվիկ Մինասյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 1, 2024
  • 1 min read
ree

Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակումը պահանջող բողոքի ակցիայի նախաձեռնողներից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նամակ փոխանցեց ՌԴ դեսպանատանը։ Մինասյանը դեսպանատան դիմաց իր ելույթում նշեց․ «ՌԴ-ն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներից մեկը, ով ստանձնել է միջազգգային պարտավորություն, որի շրջանակներում պետք է զսպեր Ադրբեջանի ագրեսիվ, ցեղասպան քաղաքականությունը։ Մենք ՌԴ-ից ակնկալում ենք անմիջական ներգրավվածություն և ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն բոլոր հայ գերիները։ Ռուս ժողովուրդ, եկել է ժամանակը, որ հայ ժողովրդի հետ միասին թև-թիկունքի տված պայքարենք այս միջազգային չարիքի դեմ, վերականգնենք համամարդկային արժանապատվությունը, դատապարտենք Ադրբեջանի ցեղասպան ռեժիմին և այդ պետությանը»։

Ակցիայի մասնակիցները նամակներ կհանձնեն նաև Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատներին։

1/2409
bottom of page