Զուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է
- Elen Hovsepyan
- 13 hours ago
- 1 min read
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 12-ին Սևան համայնքի բնակավայրերից մեկում զուգընկերը վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել
Ն․Ն․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ
և մարմնական վնասվածքներ,
որից հետո Ն․Ն․-ն տարայով լի ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ մարմնին,
ինչի արդյունքում վերջինս մահացել է։
Ն․Ն․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝
Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ
կողմից կատարված սպանությունը)։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ն․Ն․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ,
որը բավարարվել է:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։