«Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից ՔԿՀ են տեղափոխել»․ Զարուհի Փոստանջյան
- Elen Hovsepyan

- Jan 17
- 1 min read

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ․ «Հիվանդանոցն այնպիսի ախտորոշում էր տվել նրա հիվանդություններին, որ նրան այստեղ տեղափոխելն ուղղակի կարելի է բնութագրել որպես հանցագործություն»,- նշում է նա՝ հավելելով, որ ՔԿՀ-ում բժիշկ չկա, մինչդեռ Ղուկասյանը սրտի, կրծքավանդակի շրջանում ցավեր ունի, շաքարային դիաբետ։




















