Վահե Ղալումյանը 4 օրով մեկնում է Տիրանա. Գործուղման ծախսերը հրավիրող կողմի վրա է
- Elen Hovsepyan

- Oct 7, 2024
- 1 min read

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Վահե Ղալումյանը հոկտեմբերի 21–24–ին կգործուղվի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա։
Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության նախարարության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ազգային խորհրդարանների պարենի եւ գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովների նախագահների եւ անդամների տարածաշրջանային հանդիպման մասնակցելու համար 2024 թվականի հոկտեմբերի 21-24-ը Տիրանա (Ալբանիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանին:
Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:




















