top of page

«Կա՛մ մեռիր, կա՛մ կարգուկանոն հաստատի՛ր». Լուկաշենկոն` նախարարին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 2, 2024
  • 1 min read
ree

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի մշակույթի նոր նախարար Ռուսլան Չեռնեցկիին կոչ է արել «կարգուկանոն հաստատել կամ մեռնել»։«Ես ուղղակի որպես տղամարդ ուզում եմ ասել` դու, Ռուսլան, այլ ճանապարհ չունես: Կամ մեռնել, կամ կարգուկանոն հաստատել այս տարածքում»,- ասել է Լուկաշենկոն։

Նա հավելել է, որ բելառուսներին համարում է տաղանդավոր և ունակ` ֆիլմեր նկարահանելու և երգելու ու պարելու, և նախարարությանը կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն։

Ավելի վաղ Լուկաշենկոն այն, ինչ կատարվում է բելառուսական կինոյում, խայտառակություն էր անվանել։ Բելառուսի ղեկավարը, բացի այդ, նշել է, որ կինոն արվեստի ամենակարևոր ձևն է։

1/2407
bottom of page