Search
Ներկայացվել է հատուկ Mercedes-AMG GT-ն՝ նվիրված Բրեդ Փիթի մասնակցությամբ ֆիլմին
- Elen Hovsepyan
- 5 hours ago
- 1 min read
Mercedes-AMG-ն ներկայացրել է AMG GT 63 սպորտային մեքենայի հատուկ մոդիֆիկացիան, որը ստացել է APXGP Edition անվանումը: Այն նվիրված է Ֆորմուլա 1-ի թեմայով ֆիլմին, որտեղ գլխավոր դերակատարը Բրեդ Փիթն է: Նրա հերոսը հորինված APXGP մրցարշավային թիմի պիլոտ է, գրում է autopilot.ru-ն:
Սպորտային մեքենան ունի անփայլ սև գույն՝ ոսկեգույն շեշտադրումներով: Մեքենան համալրված է չորս լիտրանոց V8 շարժիչով՝ 585 ձիաուժ հզորությամբ և լիաքարշակ համակարգով։ Այս մեքենաներից կարտադրվի միայն 52 օրինակ։Բրեդ Փիթի մասնակցությամբ ֆիլմը կոչվում է «Ֆորմուլա 1», այն նկարահանվել է իրական Գրան պրիին զուգահեռ և էկրան կբարձրանա 2025 թվականի հունիսի 25-ին։ Սպորտային դրամայի ռեժիսորն է Ջոզեֆ Կոսինսկին: