Лента.ру. Ինչո՞ւ է Տագանյան խմբավորումն օգնել կազմակերպել Դեդ Հասանի դեմ մահափորձը
- Elen Hovsepyan

- Jan 18
- 1 min read

1990-ական թվականներին Մոսկվայի գլխավոր հանցավոր խմբավորումներից մեկը՝ Տագանյան խմբավորումը, որը համագործակցում էր հատուկ ծառայությունների հետ, օգնել է կազմակերպել ռուսաստանյան թիվ մեկ «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) դեմ մահափորձը, գրում է Лента.ру-ն։
Տագանյան հանցավոր խմբավորման առաջին կազմի հիմնադիր է համարվում «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովը (Յապոնչիկ). հենց նա է 1970-ական թվականներին իր շուրջը համախմբել Մոսկվայի Տագանյան շրջանի քրեական տարրերին ու մարզիկներին։
Ինչպես նշում է ռուսաստանյան լրատվամիջոցը, խմբավորման անդամները հարստացել են «Օլիմպիադա-80»-ի նախաշեմին մայրաքաղաքի կառուցապատման հետ կապված դրամական հոսքերի հաշվին։ Բացի այդ, Յապոնչիկի մարդիկ ոստիկանների քողի տակ հաճախ թալանում էին հարուստ քաղաքացիների, որոնց մեջ քիչ չէին Կովկասից սերվածները. սա կանխատեսելիորեն հանգեցրեց համայնքների հետ հակամարտության։
Ժամանակի ընթացքում Յապոնչիկը դարձավ այսպես կոչված «լավրուշնիկների»՝ կովկասցի «օրենքով գողերի» «գաղափարական» հակառակորդը։ Այս ուղեգիծը շարունակեց երիտասարդ, բայց հեղինակավոր «օրենքով գող» Անդրեյ Իսաևը (Ռոսպիս), որին Յապոնչիկը «թագադրել» էր 1992 թվականին։ Նույն թվականին Ռոսպիսը մեկ այլ «գողի»՝ Վիկտոր Կալեդովի (Գուբա) հետ հարձակում գործեց «Կաշտան» ռեստորանի վրա։




















