top of page

«Սոլովյովի մոտ մեծ պատրաստակամությամբ հարցազրույց կտայի»․ Արմեն Աշոտյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 12
  • 1 min read


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էրդողանի, Ալիևի, Ֆիդանի, Բայրամովի թքոցները անձրևի տեղ սղացնող նիկոլական քարոզչամեքենան լծվել է Սոլովյովի անհաջող ձևակերպումներով ռուսոֆոբիայի կրակը վառ պահելու գործին։


Սոլովյովի մոտ մեծ պատրաստակամությամբ հարցազրույց կտայի՝ ուղիղ եթերում բաց խոսելու հայ-ռուսական հարաբերությունների իրական կնճիռների մասին։ Ավաղ, նման հնարավորություն դեռ չունեմ։


Այլևս «սովորական» է, որ ռուսաստանցի մի շարք գործիչներ մեր տարածաշրջանի մասին խոսելիս դրսևորում են «Слон в посудной лавке» առակի հերոսի կեցվածքը։


Զարմանում եմ, թե ոնց կարելի է հետևողականորեն դասեր չքաղել սեփական սխալներից, այդ թվում՝ քարոզչական։


Ուրիշ բան, որ Հայաստանում սրիկաների վերջին հանգրվանը դարձել է ռուսոֆոբիան։


Բայց ո՞նց է ստացվում, որ ռուսաստանցի գործընկերները (կամա՞, թե՞ ակամա) սնուցում են այդ կուտոկին։ Совпадение?․․․»։

 
 
bottom of page