«Սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա»․ մանրամասներ՝ ՔՊ-ական բլոգերի սպանությունից
- Elen Hovsepyan

- 6 days ago
- 1 min read

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շմավոն Աթոյանի սպանության վերաբերյալ «Իշխանություն» լրատվականին հայտնի են դարձել բացառիկ մանրամասներ: Դավիթաշենում տեղի ունեցած սպանության գիշերը մի խումբ անձինք, նրանց թվում նաև Շմավոն Աթոյանը, «հաշիվ մաքրելու» նպատակով մոտեցել են 30-ամյա մի տղամարդու և խմբակային ծեծի ենթարկել: Ծեծվողը, ըստ ամենայնի, ինքնապաշտպանության համար, իր մոտ եղած հրազենից մի քանի կրակ է արձակել, որից մեկը դիպել է Շմավոն Աթոյանին:
30-ամյա տղամարդը կալանավորված է: Սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա»:
Ինչպես նշել էինք, սպանված Շմավոն Աթոյանը բլոգեր էր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դավթաշենի տարածքային կառույցի անդամ։




















