top of page

«Արդարադատության նախարարը պետք է քաղաքական թիմից լինի»․ Արփի Դավոյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 1, 2024
  • 1 min read
ree

ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանից լրագրողները հետաքրքվեցին, թե Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանից դժգոհությունների պատճառը ո՞րն էր․ «Մենք կատարել ենք մեր վերահսկողական գործառույթը, եղել են դժգոհություններ, որոնք մանրամասնելու համար երկար խոսել է պետք, այս պահին նպատակահարմար չեմ գտնում»,- ասաց Արփի Դավոյանը՝ նշելով միայն, որ դժգոհությունները մեկ օրում չեն առաջացել և որ հրաժարականի պահանջի պատճառն ամենևին էլ փոխնախարարի նշանակումը չի եղել։ «Արդարադատության նախարարի պաշտոնը շատ կարևոր պաշտոն է և այնտեղ գտնվող մարդը պետք է քաղաքական թիմից լինի»,- հավելեց Դավոյանը:

1/2412
bottom of page