top of page

Մեղքը խոստովանած համայնքապետը նույն տեղում է՝ արդեն որպես ՔՊ-ական. Մեսրոպ Առաքելյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 day ago
  • 1 min read

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է.

«Օրեր առաջ Նիկոլ Փաշինյան ավետեց, որ պետությանն է վերադարձվել 1,93 հա հողամաս Կողես բնակավայրում։ Ուշադրություն․ պարզվում է, որ նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Արայիկ Ներսիսյանը այդ հողը դրել է աճուրդի և ինքն էլ ձեռք է բերել աճուրդից։ Քրեական գործ է հարուցվել, «նախկին թալանչին» ընդունել է մեղքը և հողը վերադարձրել է պետությանը։

Իսկ որտե՞ղ է հիմա Արայիկ Ներսիսյանը։ Նույն տեղում, բայց արդեն որպես ՔՊ-ական 2021թ․-ից զբաղեցնում է Լոռի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը։ Սպասում եմ ՔՊ-ականների պաշտոնական արձագանքին, այս գրածս ճի՞շտ է, թե՞ չէ»։

1/2154
bottom of page