Ուզում եմ, մեղմ ասած, ողջունել Երևանի քաղաքապետարանի գործողությունները. Փաշինյանը՝ Աջափնյակում քանդած խանութների մասին

«Ես ուզում եմ, մեղմ ասած, ողջունել Երևանի քաղաքապետարանի գործողությունները, նախաձեռնած պրոցեսները»,- Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանում կրպակների քանդման դեպքին։
Նա վստահեցրեց, որ այդ պրոցեսները սկսվել են 2018 թվականից՝ Երևանի կոնտրոնից, բայց որոշ ժամանակ չշարունակվեց, իսկ այդ օրակարգի ոչ մի վայրկյան չեն շեղվելու։
Փաշինյանը հայտարարեց, թե ոչ մի տեղ չի հաշվառվելու թե ինչքան մայթեր և կանաչ տարածքներ են վերադարձվել։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Աջափնյակի մայթերը արժեքով չեն մտնելու իրենց խոստացած 2 մլրդ դոլարի ապօրինի գույքի արժեքի մեջ։
Նշելով թե ՔՊ-ին մեղադրում են, թե խոստումները չի կատարում՝ նա հայտարարեց. «Պետք չէ ջղայնացնե, պետք չէ ջ ղայնացնել,մանավանդ, որ մենք առանձնապես ջղայնանալու հետ խնդիր չունենք»- ասաց նա։
Ինքս ինձ համար խնդիր եմ դրել, կոնկրետ ժամանակացույցը մինչև 2031 թ-ը
«Իմ առաջիկա ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումն է։ Ինքս ինձ համար խնդիր եմ դրել, կոնկրետ ժամանակացույցը մինչև 2031 թ-ը հասնել Էդ խնդրի լուծմանը»,-ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ այն նաև կառավարության և իր առաջնորդած քաղաքական թիմի անելիքն է։
Նա կրկնեց, որ որպես վարչապետ կարևոր է համարում մինչև 2031 թ-այդ խնդիրը լուծեն։
«Ես տեսնում եմ, որ կա այդ հնարավորությունը հակառակ դեպքում չէի բարձրաձայնի այս և այլ ձևաչափերով, առաջիկայում մենք պետք է կենտրոնացված լինենք այս օրակարգի վրա»,-ասաց Փաշինյանը և, հիշեցնելով կառավարության ծրագիրը, կրկնեց որ այդ օրակարգի ամենավերևում խաղաղության ստրագրումն է. «Որով Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մի էական շրջափուլ կամփոփվի և ընդհակառակը նոր շրջափուլ կբացվի, նոր օրակարգերով ու տրամաբանությամբ»




















