top of page

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. Տոկաև

3 hours ago
1 min read


Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար: Այս մասին Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդաժողովի (ԱՓՎՄԽ) 7-րդ գագաթնաժողովի լիագումար նիստում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձևավորվող հաշտեցման գործընթացը: Նրա խոսքով՝ տասնամյակների հակամարտությունից հետո երկու երկրների մերձեցումը նոր հնարավորություններ է բացում և նոր հեռանկարներ ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար:

 
 
1/2968
bottom of page