top of page

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը

2 minutes ago
1 min read


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Այս մասին X-ի իր էջումմ հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ ռուսական հարվածները սպառնում են միլիոնավոր ընտանիքների զրկել ջեռուցումից և էլեկտրաէներգիայից։ Ֆրանսիան կաջակցի Ուկրաինային՝ հաղթահարելու ձմեռը, և G7-ի էներգետիկայի խումբը նույնպես կմոբիլիզացնի իր ջանքերը՝ լինելով նրա կողքին», - գրել է նա։

Բացի այդ, ըստ Ֆրանսիայի նախագահի՝ ռադարների և կալանիչ հրթիռների մատակարարման պայմանագրի ստորագրմամբ կամրապնդվի Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։

Մակրոնը հավելել է, որ այս աջակցության հարցը քննարկել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Բացի այդ, նա նշել է, որ իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է էներգետիկ հրադադարի և Սև ծովում մորատորիումի հեռանկարը, որին ֆրանսիան աջակցում է։

«Սա առանցքային հարց կլինի բանակցություններում, որոնք պետք է վերսկսվեն և հանգեցնեն արդար և տևական խաղաղության», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպում է նախատեսվում նաև Թրամփի և Զելենսկու միջև։

 
 
1/2932
bottom of page