Հայ մարզիկը դարձել է սեղանի թենիսի կանանց Եվրոպայի չեմպիոն
1 hour ago
1 min read

Ռուսաստանը ներկայացնող Էլիզաբեթ Աբրահամյանը դարձել է սեղանի թենիսի կանանց Եվրոպայի չեմպիոն: Սլովենիայում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչում 23-ամյա հայ մարզիկը 4:3 (15:13, 11:5, 5:11, 9:11, 12:10, 6:11, 11:6) հաշվով հաղթել է գերմանացի Անետ Կաուֆմանին: Էլիզաբեթ Աբրահամյանը Ռուսաստանը ներկայացնող առաջին մարզիկն է, որը կանանց Եվրոպայի չեմպիոն է դառնում մենախաղում: Նա նաև պատմության մեջ առաջինն է, որ Եվրոպայի առաջնությունում հաղթանակի է հասնում պայքարը որակավորման փուլից սկսելուց հետո: Էլիզաբեթ Աբրահամյանը ծնվել է 2003 թվականին Երևանում, այժմ ապրում է Նիժնի Նովգորոդում: Նա Ռուսաստանի 9-ակի չեմպիոն է:




















