Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին մոլnրված քաղաքացուն
16 hours ago
1 min read

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14։28-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին քաղաքացի է մոլորվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ոստիկանության ծառայողներ։
Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են քաղաքացուն։




















