Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան և բնապահպանական ակտիվիստ Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանը՝ Երևանում մեկնարկելիք COP17 համաժողովին ընդառաջ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված գործողությունների կոալիցիա (CARES) ստեղծելու վերաբերյալ։
Ինսթագրամի իր էջում Լեոնարդո Դի Կապրիոն նշել է, որ բավական չէ միայն տեսակների անհետացումը կանխելը, անհրաժեշտ է նաև քայլեր ձեռնարկել կենդանիների ու բույսերի տեսակների թվաքանակը վերականգնելու ուղղությամբ, անհրաժեշտ է նաև վերականգնել դրանց պոպուլյացիաները։
«ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովում (COP17) այսօրվա հայտարարությունները ազդարարում են դա իրականացնելու համար համաշխարհային աճող թափը։
17 երկիր՝ Հայաստանի և Կոլումբիայի գլխավորությամբ, միացել են «Վտանգված տեսակների վերականգնման գործողությունների նոր կոալիցիային» (CARES)՝ պարտավորվելով արագացնել ոչնչացումները կանխելու և չափելի տեսակների վերականգնմանը հասնելու ջանքերը»,- գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով հիմնադիր կառավարություններին և կազմակերպություններին։




















