Հորդանանի սահմանապահները կանխել են Սիրիայից 14-հոգանոց գրnհայինների խմբի առաջխաղացումը

Հորդանանի բանակը կանխել է Սիրիայի տարածքից մոտ 14-հոգանոց զինված գրոհայինների խմբի ճեղքման փորձը։ Այս մասին հաղորդում է Petra պետական գործակալությունը` վկայակոչելով թագավորության ռազմական հրամանատարությանը:
«Սահմանապահներն անմիջապես մարտի են բռնվել զինված խմբի հետ՝ դրան պատճառելով զգալի կորուստներ։ Մնացած գրոհայինները փախել են սիրիական տարածքի խորքը», - գրում է գործակալությունը։
Հրամանատարության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 30–ի երեկոյան Հյուսիսային ռազմական օկրուգի պատասխանատվության գոտում։ Զինված խումբը փորձել է ինտենսիվ կրակի քողի տակ ճեղքել սահմանը՝ ուղիղ բախման մեջ մտնելով հորդանանցի զինծառայողների հետ:
Հրամանատարությունից նշել են, որ Հորդանանի բանակը կշարունակի խստագույնս կանխել սահմանով ապօրինի ներթափանցման և մաքսանենգության ցանկացած փորձ և թագավորության անվտանգությանը սպառնացող գործողություններ:




















