Ողբերգական դեպք.Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը
- 13 hours ago
- 1 min read

Այսօր՝ օգոստոսի 24-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում կառուցվող բազմաբնակարանային էլիտար շենքում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հին Երևանցի 3/2 հասցեում կառուցվող էլիտար շենքում դի կա։
«Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հերթապահ խումբը։ Օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնականի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Միխայիլ Առաքելովն է, ով աշխատում է «Էլեկտրոլիտ» ընկերությունում և նշված շենքում աշխատանքներ կատարելիս 7-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի համար նախատեսված հորանում, իսկ նշված շենքի կապալառուն «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ն է, տեխնիկական հսկողը «Վրեժ Սարգսյան» Ա/Ձ-ն, շինարարության սկիզբը՝ 06․07․2023 թվական, ավարտը՝ 06․07․2025 թվական»,-հայտնում է shamshyan.com-ը։




















