Հովիկ Աղազարանը վայր չի դնում մանդատը
- Elen Hovsepyan

- Dec 2, 2024
- 1 min read

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը վայր չի դնի մանդատը։
«Խոր ափսոսանքով եմ հայտնում, որ պետք է մերժեմ վարչապետի խնդրանքը։
Իմ կյանքի ծանրագույն որոշման համար, ի թիվս այլ հիմնավորումների, որոնք կարող են նաև սուբյեկտիվ լինել, հիմք են հանդիսացել հետևյալ երկու հանգամանքը.1. ԱԺ լսումների ժամանակ պարոն Քյարամյանը հայտարարեց, որ իրեն միջնորդել են որդուս մասնակցությամբ քրեական վարույթի գործով։ Այդ միջադեպքի առիթով նախձեռնված է քրեական վարույթ։2. Քրեական վարույթ է հարուցված նաև մանր եղջերավոր անասունների արտահանման հետ կապված ինչ-որ գործով, որտեղ ես ներգրավված եմ որպես վկա։ Հետևաբար, եթե ես ընդունեի վարչապետի խնդրանքը, ապա հետագայում՝ այս վարույթների ավարտի պարագայում պարզվի, որ ես մեղավորություն չունեմ, հասարակության մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել և ես գնացել եմ գործարքի»,-հայտարարել է նա։




















