Այս միջադեպն ինձ հիշեցրեց Եվրոպական դատարանում Ադրբեջանի դիրքորոշումը. Ղազարյանը՝ ՔՊ-ակաների՝ արցախցիների խնդիրների վերաբերյալ քննարկումը լքելու մասին

Շատ կուզեի անդրադառնալ այս փոքրիկ միջադեպին, որն ինձ հիշեցրեց Եվրոպական դատարանում Ադրբեջանի դիրքորոշումը: Այս մասին արցախցիների խնդիրների վերաբերյալ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի քննարկմանն ասել է Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ակաների՝ արցախցիների խնդիրների վերաբերյալ քննարկումը լքելուն:
«Արդեն 16 տարի է՝ ես Ադրբեջանի դեմ վարույթներում եմ և հենց առաջին գործից Ադրբեջանը պահանջում էր Եվրոպական դատարանից չօգտագործել Արցախի հայկական անվանումները, պետական հանրային մարմինների փաստաթղթերը, օրինակ՝ Արցախի Հանրապետության կողմից տված կադաստրային փաստաթղթերը, կամ Մատաղիսի ոստիկանության քննչական բաժնի:
Հենց առաջին օրվանից Եվրոպական դատարանը մերժել է, որովհետև գործում է հանրային իրավունքը»,-մանրամասնել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ ՔՊ-ն ու Կառավարության ներկայացուցիչները լքել են արցախցիների խնդիրների վերաբերյալ քննարկումը, երբ հնչել են Արցախի պետական մարմինների անունները:




















