Ես նույնպես գնալու եմ Էջմիածին ժամը 16։00-ին՝ հորդորելով զսպվածությունը և պատասխանատվություն․ Ալիկ Ալեքսանյան
- Elen Hovsepyan

- 14 hours ago
- 1 min read

Այսօր ամոթի օր չի դառնալու, այսօր պետք է դառնա համերաշխության օր։ Ես նույնպես գնալու եմ Էջմիածին ժամը 16։00-ին՝ հորդորելով զսպվածությունը և պատասխանատվություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը։
«Իմ նպատակը յուրաքանչյուր հնարավոր բախման ու լարվածության կանխումն է։ Մենք չպետք է պառակտվենք։ Հայ Առաքելական Եկեղեցին մեր միասնության հիմքն է ու հոգևոր բնօրրանը»,-ասել է նա։




















