Չեմ համակերպվում այդ փաստի հետ՝ 15 երգի համար 70 միլիոն դրամ․ Հարոյան
- Elen Hovsepyan

- Oct 23
- 1 min read

«Ինձ մոտ չի ստացվում համակերպվել Երևանի տոնակատարության շրջանակում մշակութային միջոցառումների համար տրամադրվող անհամաչափ գումարների փաստի հետ»,- այս մասին Երևանի ավագանու նիստի ընթացքում ասաց «Մայր Հայաստան» խմբակցություն Սամվել Հարոյանը։
«Ես ոլորտի ներկայացուցիչ եմ, տիրապետում եմ և ֆինանսական խնդիրներին, և ծանոթ եմ ամբողջ դաշտին՝ երգիչներ, երաժշտներ, երաժշտախմբեր, երգչախմբեր, բազմաթիվ փառատոների հեղինակ եմ և ամեն ինչից տեղյակ եմ։ Չի ստացվում համակերպվել այդ փաստի հետ՝ 15 երգի համար 70 միլիոն դրամ։ Ես չեմ գտնում, որ Երևանի տոնը նշելը, Երևանի ծնունդը նշելը միայն համերգներով է։ Կարծում եմ՝ որոշ գումարներ պետք է ուղղել Էրեբունի արգելոցի, Կարմիր բլուրի, Շենգավիթի պատմամշակութային հուշարձանների վերանորոգման, ճանապարհներին, հազար ու մի հարցեր կան։ Երգիչներ, երաժիշտներ և շատերին հարցրել եմ, ասում՝ մենք պատրաստ ենք գնալ Երևանի տոնին, առանց որևէ վարձավճարի երգել, պարել, ու մեր երաժշտությունը ներկայացնել, ուրախացնել մեր երևանցիներին։ Եվ հարցը հետևյալ կերպ հնչեցնեմ՝ ի՞նչն է պատճառը, որ 3-4 ավելի անգամ գումարներ են տրամադրվում երգիչների, երաժիշտների, երաժշտախմբերի, երգախմբերի համար»,- հարց հնչեցրեց ավագանու անդամը։
Ի պատասխան Ավինյանն ասաց, որ համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ երգիչները պետք է անվճար իրենց գործն անեն։




















