top of page

Այժմ Հայաստանը աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունների կարգավորման ուղղությամբ. Փաշինյան

  • 1 hour ago
  • 1 min read


Այժմ Հայաստանը աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունների կարգավորման ուղղությամբ: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովում:

«Այժմ մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունների կարգավորման, ինչպես նաև առևտրային նախագծերի իրականացման ուղղությամբ, որոնք մենք մոտ ապագայում՝ առաջիկա ամիսներին կիրականացնենք, և որը լրացուցիչ ներուժ կստեղծի Կասպից ջրանցքի օգտագործման համար, որը կմիացնի Պարսից ծոցին և որը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- ասել է Փաշինյանը:

Նա իր ելույթում նշել է, որ վերջին տարիներին ՀՀ-ն ռազմավարական հարաբերություններ է հաստատել մի շարէ երկրների հետ և այժմ աշխատանքներ են տարվում դրանց փաստաթղթավորման ուղղությամբ։

«Վերջին տարիներին Հայաստանը ռազմավարական հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Չինաստանի, Ղազախստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի և ԵՄ-ի հետ։

Մեր հարաբերությունները Հնդկաստանի և Իրանի հետ փաստացի ռազմավարական բնույթ են կրում։ Այժմ մենք աշխատում ենք դրանց փաստաթղթավորման ուղղությամբ»,- հավելել է Փաշինյանը:

 
 
1/2902
bottom of page