top of page

«Մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ. կա ձերբակալված». ՔԿ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 3
  • 1 min read
ree

ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնում է. «Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:


Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:


Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը):


Վերջինս ձերբակալվել է»:

 
 
1/2407
bottom of page