Սա հնարավորություն է նրանց համար, որոնք պատրաստ են փոխել իրենց վարքագիծը. Չիլինգարյանը՝ խմածության հետևանքով վարորդական վկայականից զրկվելու մասին
- 9 hours ago
- 1 min read

«Սա համաներում չէ, մոդելի փոփոխություն է»,- ասուլիսում ասաց Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը՝ խոսելով վարորդական իրավունքից զրկված անձանց վարելու իրավունքի վերականգնման նոր կարգավորումների մասին։
Պատասխանելով խմածության հետևանքով վարորդական վկայականից զրկվելու դեպքերի մասին, նա ասաց. «Եթե կան նման մարդիկ, որոնք պոտենցիալ կրկնելու են այն արարքը, որի համար իրենց զրկելու են վարորդական իրավունքից, 6 տուգանային միավորն իրենց համար 2 օրվա սպառելու հարց է լինելու»։
Արման Չիլինգարյանն ընդգծեց, որ սա հնարավորություն է բոլոր այն մարդկանց, որոնք պատրաստ են ընդառաջ գնալ պետության մեկնած ձեռքին, փոխել իրենց վարքագիծը, դրսևորել պատշաճ վարորդի վարքագիծ ու նոր ստանալ 13 միավոր։
«Նրանք, ովքեր կդրսևորեն հակառակ վարքագիծ, այդ մարդիկ 6 տուգանային միավորը կսպառեն շատ արագ։ Ամենաթույլ աստիճանի ոչ սթափ վիճակում գտնվող անձի դեպքում պատասխանատվությունը բացի տուգանքից, 5 տուգանային միավոր է»,- ասաց Ա. Չիլինգարյանը։




















