Մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
- 2 hours ago
- 1 min read

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․
«Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից տարբեր կազմակերպությունների և քաղաքացիների ուղարկվում են կեղծ էլեկտրոնային նամակներ։
Այդ նամակները կարող են պարունակել վնասաբեր կամ կեղծ հղումներ։
Հորդորում ենք նման նամակներ ստանալու դեպքում չսեղմել դրանցում առկա հղումները, չներբեռնել կցված ֆայլերը, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ և արգելափակել ուղարկողին։
Եղե՛ք զգոն և մի՛ վստահեք անհայտ կամ կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին»։




















