top of page

Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին

  • 2 hours ago
  • 1 min read


Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Մի զարմացեք, որ Փաշինյանը նախընտրական կաշառքի տեսքով ներում է շնորհում հարբած վիճակում ավտոմեքենա վարելու պատճառով վարորդական վկայականից զրկված և մեկ տարի անց այն վերականգնելու համար քննություն հանձնելու պոտենցիալ չունեցող վարորդներին՝ նրանց դարձյալ բաց թողնելով ճանապարհներին։



Նա պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին ու մեղադրվողներին՝ միայն թե համոզված լինի, որ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն։ Կյանքը ցույց է տվել, որ այդպիսին է աթոռատենչ Նիկոլ Փաշինյանը, իսկ համաներում չի հայտարարում մի պարզ պատճառով. որպեսզի այն հանկարծ չտարածվի քաղաքական գործերով ապօրինի քրեական հետապնդման ներքո գտնվող անձանց վրա»։



 
 
1/2735
bottom of page