Բացահայտվել է կայարանում կատարված ավազակnւթյունը․ մեկ անձ ձերբակալվել է
- 7 hours ago
- 1 min read

Օգոստոսի 3-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Արցախի փողոցի շենքերից մեկի ետնամասում գտնվող երկաթգծի մոտ մի տղամարդ հարձակվել է իր վրա, պատճառել մարմնական վնասվածքներ և հափշտակելով պայուսակը դիմել փախուստի։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացրել են Քննչական կոմիտեի գործընկերների հետ՝ պարզելով ավազակություն կատարած անձի ինքնությունը։
Երևանի 39-ամյա բնակչի նկատմամբ կայացվել է հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 11-ին՝ ժամը 14․30-ի սահմաններում, մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում 39-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Երևան քաղաքի վարչություն, ապա ներկայացվել նախաքննական մարմին։
Նախաքննությունը շարունակվում է։




















