Տոմատային քաnu` Իսպանիայում

Իսպանիայի ամենահայտնի և քաոսային փառատոներից մեկը վերադարձել է Բունյոլի փողոցներ, որտեղ հազարավոր մարդիկ կրկին միմյանց վրա լոլիկ են նետել։
Եվրանյուզը գրում է, որ չորեքշաբթի փառատոնի հազարավոր մասնակիցներ հավաքվել էին Բունյոլ քաղաքում՝ մասնակցելու 79-րդ «Լա Տոմատինա» փառատոնին, որի ընթացքում մեկ ժամից ավելի մասնակիցները միմյանց վրա են նետել 165 տոննա հասած լոլիկ։
Փառատոնը, որն ավանդաբար անցկացվում է օգոստոսի վերջին չորեքշաբթի օրը, սկսվել է 1945 թվականին՝ մի փոքրիկ քաղաքում շքերթի ժամանակ դեռահասների երկու խմբերի միջև տեղի ունեցած կռվից հետո: Ժամանակի ընթացքում այն դարձել է ամենամյա ավանդույթ, սակայն 1950-ականներին արգելվել էր բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի կողմից:
Փառատոնը կրկին անցկացվել է 1959 թվականից, բայց պաշտոնական կանոններով՝ խիստ ժամանակային սահմանափակում և պահանջ, որ մասնակիցները մաքրեն իրենց հետևից: Այդ ժամանակվանից ի վեր այն դարձել է Իսպանիայի ամենահայտնի և սպասված փառատոներից մեկը։
Այս տարի սպասվում էր ավելի քան 20,000 մարդու մասնակցություն։




















