top of page

Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. Փաշինյան

15 hours ago
1 min read


Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել: Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը հայտարարել է Փաշինյանը։

«Այսօր մենք ուրախ ենք և կիսում ենք Շատջրեք գյուղի ուրախությունը:

Շատ կարևոր է, որ մենք ունենանք դպրոց, որը ներշնչում է աշակերտներին սովորել, և այո՛, հիմա մենք ունենք էսպիսի դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել և որտեղ կարող են ուղղակի ապրել»,- ասել է նա:

Նա նաև նշել է, որ դպրոցը կառուցելիս եղել են թերություններ, անգամ շինարարին հանձնարարվել է քանդել մեկ ամբողջական պատը, վերացնել թերություններն ու նորից կառուցել այն, քանի որ պետությունը կարևորում է շինարարության որակը: 

 
 
1/2930
bottom of page