top of page

Տեղեկություններ կան «Թուրքական հոսք» գազատարի վրա դիվերսիшյի նախապատրաստման մասին. ՌԴ ԱԴԾ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 16
  • 1 min read
ree

Ռուսաստանը տեղեկություններ ունի բրիտանական և ուկրաինական հետախուզական ծառայությունների կողմից «Թուրքական հոսք» գազատարի վրա դիվերսիոն գործողություններ նախապատրաստելու մասին, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

ԱԴԾ տնօրենը հայտարարել է, որ բրիտանական հետախուզության անմիջական հսկողության ներքո, ԱԴԾ-ի «Սարդոստայն» գործողությունն իրականացվել է Ստամբուլում՝ ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցություններից անմիջապես առաջ։

Բորտնիկովը նշել է. որ «SAS» (Հատուկ օդային ծառայություն) և «MI6»  հրահանգիչները ծրագրել էին անօդաչու թռչող սարքերի մի շարք հարվածներ հասցնել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի գրասենյակի և օբյեկտների վրա, որի բաժնետերերի թվում են Ռուսաստանի, Ղազախստանի և Միացյալ Նահանգների ընկերություններ:

 
 
1/2409
bottom of page