Դրսում հայտնված 76-ամյա քաղաքացին ԱՍՀ նախարարությանկողմից տեղափոխվել է շուրջօրյա խնամքի կենտրոն
- Elen Hovsepyan

- 40 minutes ago
- 1 min read

Դրսում հայտնված 76-ամյա քաղաքացին ԱՍՀ նախարարության ՄՍԾ կողմից տեղափոխվել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն: Այս մասին հայտնում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական ծառայության նախարարությունից:
76-ամյա Վալերի Բարխուդարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կողմից տեղափոխվել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն:
Ծառայությունը կիրականացնի նաև վերջինիս կարիքների համապարփակ գնահատում և հասցեագրում, կենտրոնում կկազմակերպվի քաղաքացու անհրաժեշտ բուժօգնության ստացումը և խնամքի իրականացումը:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ 76-ամյա Վալերի Բարխուդարյանը հայտնվել է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում։ Տարեց տղամարդն արդեն հինգ օր է՝ գիշերում է դրսում։




















