top of page

«Ստեղծագործական դադարն ավարտված է. մեկնարկում է նոր ու շատ կարևոր շրջան». Անահիտ Հակոբյանը՝ «Ну-ка, все вместе!» նախագծում

  • 11 hours ago
  • 1 min read


«Ստեղծագործական դադարը պաշտոնապես ավարտված է։ Մեկնարկում է նոր ու շատ կարևոր շրջան։


Այս աշնանն ինձ կտեսնեք ամենամասշտաբային վոկալային մրցույթներից մեկում՝ «Ну-ка, все вместе!»-ում։


Աստված առաջ։  Առջևում նոր երաժշտություն է, մեծ նպատակներ ու շատ աշխատանք։ Ես երկար եմ սպասել այս փուլին և պատրաստ եմ բեմում թողնել իմ ամբողջ էներգիան։


Եղե՛ք կողքիս. ձեր սերն ու աջակցությունն ինձ ուժ են տալիս։ Գնացի՜նք միասին, այս պատմությունը նոր է սկսվում»,- ինստագրամյան իր էջում գրել է երգչուհի Անահիտ Հակոբյանը:

Նշենք, որ երգչուհին օրերս ռուսական «Ну-ка, все вместе!» հաղորդման շրջանակներում իր ելութով հիացրել է և՛ ժյուրիին, և՛ հանդիսատեսին: 

 
 
1/2880
bottom of page