«Խանութի տերը մաքրում է տարածքն ու ինձ ասում՝ սրա համար փող պետք է տաք». Տիգրան Ավինյան
- Elen Hovsepyan

- Jan 12
- 1 min read

«Վարչական շրջանների՝ մեր կատարած աշխատանքից դժգոհ եմ. բավարար չափով ջանք չենք գործադրել, որպեսզի մասնավոր տնտեսվարողները, ովքեր ունեն պարտականություն իրենց դիմացի հատվածներում ձնամաքրման ախատանքներ իրականացնելու համար, այդ աշխատանքներից տեղեկացված լինեն»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Երկու օր առաջ Կիևյան փողոցի շքամուտքից եղբորս հետ դուրս ենք գալիս: Էդտեղի խանութի տերը մաքրում է դիմացի հատվածն ու ասում է՝ ինձ սրա համար փող պետք է տաք: Այսինքն՝ ինքը չգիտի, որ ինքը պարտավոր է դա անել»,- հավելեց Ավինյանը:




















