top of page

Ձեր գրած օրենքն է, ոչ նախկին կա, ոչ ներկա, վարժական հավաքին մասնակցել եմ, բայց չմասնակցելու համար կարող է տանեն կալանքի․ վեճ՝ քաղաքացու և Փաշինյանի միջև

  • 3 hours ago
  • 1 min read




Եղվարդում այսօր վիճաբանություն է տեղի ունեցել քաղաքացու և Փաշինյանի միջև։ Երիտասարդն ասել է, որ վարժական հավաքին մասնակցել է, բայց չմասնակցելու համար իրեն կարող է տանեն կալանքի։

«Ես պատերազմների մասնակից եմ, ինձ կանչել են վարժական հավաքի, անցել եմ բուժզննում, սակայն, հանգամանքներից ելնելով՝ այդ պահին չեմ կարողացել գնալ, դրանից հետո գնացել եմ, մասնակցել եմ վարժական հավաքի ու հիմա ինձ դատում են։ Այսինքն և մասնակցել եմ վարժական հավաքի, և ներկայումս ինձ կարող է՝ տանեն կալանքի։ Ձեր գրած օրենքն է, ոչ նախկին կա, ոչ ներկա»,- ասել է քաղաքացին։

Փաշինյանը հորդորել է նրան տվյալները փոխանցել իր օգնականին՝ հասկանալու համար իրավիճակը.

«Օրենքն այնպես է, որ եթե հետո մասնակցել եք վարժական հավաքի, պիտի քրեական գործը կարճվի։ Մենք կհասկանանք»։

 
 
1/2676
bottom of page