Կառավարությունը 15 ջրամբար է խոստացել կառուցել, այսօրվա դրությամբ կառուցել է 0 հատ
- 2 hours ago
- 1 min read

«2023 թվականի մայիսին սկսեցին Կապսի ջրամբարի շինարարությունը, որի ծրագրի արժեքը 120 մլն դոլար էր, որի արդյունքում նախնական 25 մլն, այնուհետև՝ 60 մլն խ/մ ջուր ամբարվել»,- ասաց Երևանի ավագանում անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Մեսրոպ Մանուկյանը և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն այցելել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կառուցման վայր։
Աննա Գրիգորյանը հայտնեց, որ ջրամբարի ակռուցման ավարտը նախատեսված էր 2026 թվականի ապրիլ ամսին. « Բայց այսօր ակնհայտ է, որ շինարարության ընդամնեը 10 %-ն է իրականացված։ Այսինքն առնվազը 2-3 տարի անհրաժեշտ է, որ այդ ջրամբարը կառուցվի, եթե իհարկե կարողանան անել ծրագիրը։
Նա նաև հայտնեց, որ Ջրազոր գյուղը, որը ջրամբարի կառուցման պատճառով պետք է տեղափոխվեր այլ տեղ, դեռ տեղում է, իսկ գյուղացիները տեղյակ էլ չեն թե երբ են տեղափոխվելու։
ԱԺ ընդդիմադիր պատգամավորը և Երևանի ավագանու անդամը հիշեցրեցին, որ կառավարությունը խոստացել է 15 ջրամբար կառուցել, բայց մինչ այս 0 հատ է կառուցել։
Նրանք նաև տեղեկացան, որ Շիրակի մարզում ոչ մի սպանդանոց չկա , իսկ մարզպետարանից ասացին, որ մորթի համար գյուղացին անասունը պետք է տանի հարևան մարզ;




















