top of page

«Մտադիր չեմ օգտագործել նախագահական լիազորություններն ու ներում շնորհել որդուս»․ Բայդեն

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 14, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած ասուլիսի ժամանակ պատասխանել է իր որդուն՝ Հանթեր Բայդենին ներում շնորհելու հնարավորության մասին հարցին, հաղորդում է BBC-ն։

«Ես չափազանց հպարտ եմ որդուս համար։ Նա հաղթահարել է կախվածությունը և իմ ճանաչած ամենավառ և արժանի մարդկանցից մեկն է: Ես ենթարկվում եմ դատական որոշմանը և մտադիր չեմ օգտագործել նախագահական լիազորություններն ու ներում շնորհել նրան»,- ասել է Բայդենը։

Հունիսի 11-ին երդվյալ ատենակալների դատարանը Հանթեր Բայդենին մեղավոր է ճանաչել զենքի պահման գործով մեղադրանքի 3 կետերով։

1/2414
bottom of page