top of page

Մենք պատրաստ ենք։ Միա՛յն օրն ասեք. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին

4 hours ago
1 min read

«Մենք պատրաստ ենք։ Միա՛յն օրն ասեք»,-այս մասին հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալովՆիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ արտահերթ ընտրություններ բացառաված չեն։

«Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,-ընդգծել է Նարեկ Կարապետյանը։



Հիշեցնենք, երեկ կառավարության նիստին հետևած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել էր.

«Ես ասել եմ ադրբեջանական կողմին, որ մեզ համար ընդունելի չէ, որ մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացվում, որովհետև դա մեր օրակարգն է, նրանք ասել են, որ ընդունում են, որ սահմանադրության ընդունում Հայաստանի ներքին կյանքն է և միջամտելու իրավունք չունեն, պարզապես նրանք մեզ իրազեկում են, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիքորոշում։ Եթե մենք, այսպես թե այնպես, փոխելու ենք Սահմանադրությունը, դա արդեն իսկ մեր նախընտրական և Կառավարության ծրագրի մաս է, ինչն է մեզ խանգարում, որպեսզի հաճելին համատեղենք օգտակարի հետ։ Ընդդիմության մեր գործընկերներին կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր  և սկզբունքային հարց է, եթե չստացվեց՝ կարող է գնանք նաև այլ սցենարով՝ արտահերթ ընտրություններ անցկացնելով»։

Արձագանքելով Փաշինյանի այս հայտարարությանը՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նշել էր.



«Փաշինյանը, վերջին ընտրությունների արդյունքում, չի ստացել ԱԺ անհրաժեշտ խճանկար՝ արտաքին պարտավորությունները սպասարկելու համար: Քաղաքական ռեպրեսիաները կարող են բավարար չլինել: Ու հենց այսօր Փաշինյանը օրակարգ նետեց արտահերթ ընտրությունների հնարավորության թեզը: Սա առայժմ հիպոթետիկ վարկած է, բայց շուտով կարող է իրական օրակարգ դառնալ: Ընդ որում, արտահերթ ընտրությունների սցենարը բազմաշերտ է՝ իր մեջ պարունակելով նաև Փաշինյանի հնարավոր «փախուստի» սցենարը»։


 
 
bottom of page