top of page

Արցախի ժողովրդին «փախած» կամ «թռած» է անվանում մեկը, ում ամբողջ քաղաքական կենսագրությունը հիմնված է փախուստի վրա. Սերժ Սարգսյան

  • 2 hours ago
  • 1 min read


Անբարոյականությունն ու զավեշտը հասել են այնտեղ, որ Արցախի հերոսական ժողովրդին «փախած» կամ «թռած» է անվանում մի մարդ, ում ամբողջ կյանքն ու քաղաքական կենսագրությունը հիմնված է փախուստի և թռչելու վրա:

Այս մասին ՀՀԿ համագումարի ժամանակ հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Արցախի անվտանգության երաշխավորն ենք ասելով՝ ի վերջո միայնակ թողեցին հերոսաբար մինչև վերջին վայրկյանը պայքարող Արցախին, իսկ հետո լկտիաբար հայտարարեցին, թե արցախցիները փախչել են իրենց երկրից ու բնօրրանից: Նա 44 օրյա պատերազմի ժամանակ փախչել է իր վարած պատերազմում պարտության պատասխանատվությունից, իսկ պատերազմից հետո սեփական ժողովրդից փախչել ու վախեցած թաքնվել է բունկերում: Մի բան է մնում, որ այս շղթան ստանա իր ավարտուն տեսքը, որ նա փախչի Կառավարության իր աշխատասենյակից մինչև հերթական աղետը մեր երկրի գլխին բերելը:

44 օրյա պատերազմում «հաղթելու ենք» ասելով՝ տարան պարտության, Արցախը Հայաստան է և վերջ ասելով՝ հանձնեցին Արցախը, Արցախը հանձնեցինք, որ Հայաստանը պաշտպանենք ասելով՝ անպաշտպան թողեցին Հայաստանի սահմանները և թույլ տվեցին, որ թշնամին անարգել թափանցի այդ սահմաններից ներս ու օկուպացնի տարածքներ, բանակցություներում կարմիր գծեր ունենք հայտարարելով՝ չունեցան ոչ մի այդպիսի գիծ, բանակը բարեփոխում ենք ասելով՝ թուլացրեցին ու քանդեցին բանակը, ժողովրդի ծառան ենք ասելով՝ զվարճանքի տեսարաններով ծաղրեցին ու մինչև հիմա ծաղրում են նույն այդ ժողովրդին»,- նշել է նա:

 
 
1/2663
bottom of page