Առաջիկայում ինչ ցավոտ զիջումներ լինեն, նիկոլականներ, ձեր մեղքի բաժինն ունենալու եք. Զոհրաբյան
- Elen Hovsepyan

- Jul 16, 2024
- 1 min read

Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կլինի ազատության մեջ 10 միլիոն դրամի դիմաց։ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասում է. «Նա 2 տարի 7 ամիս անազատության մեջ էր հանուն ոչնչի, ընդամնեը նրա համար, որ հրաժարավեց ընդունել ՔՊ պարտադրած խաղի կանոնները, ինչը, ցավոք, ընդունեցին բազմաթիվ համայնքապետեր, այդ թվում սյունյանց ողջյուններ հղած «խրոխտ» համայնքապետեր։
Մամիկոն Ասլանյանը հրաժարվեց դառնալ ՔՊ-ի կամակատարը»։
Անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարությանը, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն հնարավոր է, բայց դա երկու կողմերից կպահանջի որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ կատարել», նա նշում է. «Առաջիկայում ինչ ցավոտ զիջումներ լինեն, դուք՝ նիկոլականներ, ձեր մեղքի բաժինն ունենալու եք»։




















