«Պարագլուխը հենց նոր անոնսեց, թե որն է եկեղեցու դեմ պատերազմի հաջորդ քայլը»․ Դավիթ Սարգսյան
- Elen Hovsepyan

- Oct 22
- 1 min read

Լրագրող Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարագլուխը հենց նոր ԱԺ-ում անոնսեց, թե որն է եկեղեցու դեմ պատերազմի հաջորդ քայլը` հատուկ օրենքով հանել դրանք Մայր Աթոռի հաշվեկշռից և փոխանցել «պետությանը», այսինքն` իրեն: Կարիք չկա բացատրելու, թե ինչ կմնա մեր եկեղեցական կառույցներից այդ դեպքում: Որպես ինքնահռչակ կաթողիկոս` ինքն էլ հավանաբար կձեռնադրի այդ հակաթոռի աղանդապետերին, մուտքն էլ երևի միայն ՔՊ-ի անդամատոմսերով կսահմանի:
Փաշազադեի ծրագիրը` «Երևանի և Էջմիածնի» ղազիաթ ստեղծելու մասին, բուռն թափով նախապատրաստում է: Մնում է հասկանալ` մենք ի՞նչ ենք անելու...»:




















