top of page

Կան բոլոր բարոյական և իրավական հիմքերը, որ, ինչպես Հովհաննավանքը, այնպես էլ Կառավարության հաշվեկշռում գտնվող մյուս հուշարձանները կվերադարձնենք հանրությանը. Փաշինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 22
  • 1 min read
ree

Մի այսպիսի նրբություն, որ ուզում եմ ուշադրություն հրավիրել. սա կարծում եմ՝ կարող է դառնալ մեր օրակարգի հոգևոր կյանքի վերականգնման սպասարկման մի ուղղություն. եթե ես ճիշտ գիտեմ, Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ, գտնվում են Կառավարության հաշվեկշռում և մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված Առաքելական սուրբ եկեղեցում: Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամամնակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Կան բոլոր բարոյական և իրավական նորմերը, որ մենք այդ բոլոր հուշարձանները կվերադարձնենք հանրությանը և տեր Արամին և նրա նման քահանաներին բոլոր ձևով կաջակցնեք, որ նրանք Հայաստանում կվերականգնեն հոգևոր կյանքը, և ես ինքս էլ, որպես քաղաքացի, հոգևոր կյանքի հարթակի անհրաժեշտություն տեսնում եմ և կարծում եմ՝ իմ փնտրտուքները տեսանելի են և նախնական տպավորություն կա, որ այդ տեղը գտնվել է, և ես իմ տպավորությունները կփորձեմ անձամբ ստուգել»,- նշել է Փաշինյանը՝ անդրադառնալով Հովհաննավանքում պատարագին մասնակցելու իր հայտարարությանը:

 
 
1/2408
bottom of page