top of page

«Առաջիկա օրերին կտեղեկացնենք». Թրամփը՝ Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 22
  • 1 min read
ree

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովը Բուդապեշտում անցկացնելու վերաբերյալ որոշումը կարող է կայացվել առաջիկա օրերին։


«Մենք ձեզ կտեղեկացնենք մեր գործողությունների մասին առաջիկա երկու օրվա ընթացքում։ Շատ բան է կատարվում»,- ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։


Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին Բուդապեշտում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մասնակցուփթյամբ սպասվող գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների դադարեցման մասին։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդները համաձայնել էին կրկին հանդիպել, նրանք որոշել էին, որ գագաթնաժողովը պետք է տեղի ունենա Բուդապեշտում։

 
 
1/2408
bottom of page