top of page

2 տղա և 2 աղջիկ «Հաղթանակ» կամրջի վրա մեքենայով երթևեկելիս կրակել են

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 15, 2024
  • 1 min read
ree

Հուլիսի 14-ի գիշերվա ժամը 2-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները Արգիշտի փողոցում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 23 տարեկան երկու երիտասարդի ու 18 և 19 տարեկան երկու աղջիկների:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք «Օպել» մակնիշի մեքենայով երթևեկելիս Հաղթանակ կամրջի վրա մեքենայից արձակել են կրակոցներ:

«Օպելի» տեսանելի հատվածում եղել է ատրճանակ: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

1/2412
bottom of page