«Մեր երկրորդ հեծանվային զբոսանքը Երևանում»․ Նիկոլ Փաշինյան
- Elen Hovsepyan

- Jun 14, 2024
- 1 min read

Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան կրկին դուրս է եկել հեծանիվ քշելու։ Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Այսօր տեղի ունեցավ մեր երկրորդ հեծանվային զբոսանքը Երևանում՝ 15 կմ: Հեծանիվը համերաշխություն է, հեծանիվը ներշնչանք է, հեծանիվը հաճույք է։ Կեցցե’ հեծանիվը։
Բոլոր նրանք, ովքեր ուզում են միանալ մեր հեծանվային ակումբին, թող իրենց անուն ազգանունը, հեռախոսի համարը և հեծանիվի հետ իրենց լուսանկարն ուղարկեն nikolpashinyan@gmail.com էլ . հասցեով»։




















