Վահե Հակոբյանը, կինն ու դուստրը հրավիրվել են դատախազություն
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Սյունիքի նախկին մարզպետ, նախկին պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, նրա կինը՝ PARA TV լրատվամիջոցի ղեկավար Էլիզաբեթ Պետրոսյանը, նրանց դուստրը եւ ընտանիքի այլ անդամներ հրավիրվել են դատախազություն:
«Ազդարար» կայքում հրապարակված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ» ծանուցման համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2025 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին»,- մասնավորապես ասված է ծանուցման մեջ:




















