top of page

«ՔՊ-ից մարդ կա, ում սիրտն արյուն է ուզում Գյումրիում»․ Մարտուն Գրիգորյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 22
  • 1 min read
ree

«ՔՊ-ի պատգամավորներից մարդ կա, ում սիրտն արյուն է ուզում Գյումրի քաղաքում, «Փարաքար 2» է ուզում, և այս ամեն ինչը ուզում է լինի Վարդան Ղուկասյանի ու Մարտուն Գրիգորյանի ընտանիքների թիմերի միջև։ Մենք սադրանքներին չտրվեցինք, բայց էն, որ Գյումրիում, իմ գնահատմամբ, սպասվում է էդ սցենարը և փորձելու են Գյումրիում ինչ-որ իրավիճակներ ստեղծել և մեզ ներքաշել կրիմինալ վենդետայի մեջ, հստակ երևում է։ ԱԺ բարձրագույն ամբիոնից հայտարարվում է, որ Մարտուն Գրիգորյանը գնաց, ձայն դրեց, էս պարագայում սա ի՞նչ է նշանակում, եթե ոչ հրահրել արյունահեղության»,- ԱԺ միջանցքում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ խոսելով Գյումրու քաղաքապետի ձերբակալության մասին: «Արյունահեղությամբ փորձում են քաղաքապետի աթոռը վերցնե՞լ»,- հարցրել է լրագրողը։ «Էս ամեն ինչը սկսվել և գնում է նրան, որ հասնեն իրենց ուզածին, նպատակին, թե ինչքանով կհաջողի, կախված է ընդդիմադիր քաղաքական դաշտի պահվածքից, վերլուծությունից»,- նշել է պատգամավորը։

 
 
1/2408
bottom of page